Ս.Սարգսյանը նշանակել է ԱԳ, պաշտպանության և ԱԻ նախարարներին

Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետի առաջարկությամբ այսօր նշանակել է կառավարության անդամներից երեքին:
Ինչպես տեղեկացնում են երկրի ղեկավարի մամլո ծառայությունից, Ս.Սարգսյանի հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը և Արմեն Երիցյանը համապատասխանաբար նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում