«Ազատ դեմոկրատներ»-ը դատապարտում են ադրբեջանական ագրեսիան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դատապարտում է հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական զորամիավորումների կողմից շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, որի հետևանքով զոհվել են ՀՀ ԶՈՒ երեք զինծառայող և կան վիրավորներ, հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից:

«Մենք գտնում ենք, որ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և պահանջում ենք միջազգային հանրությունից համարժեք գնահատական տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ հանդիսացող Ադրբեջանի ագրեսիվ և միջազգային իրավունքի նորմերը ոտնահարող քայլերին:

ՀՀ Պաշտպանության նախարարությունից ակնկալում ենք համապատասխան գործողությունների ձեռնարկում, շփման գծում զգոնության բարձրացում՝ նման դեպքերը բացառելու համար:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին: Մենք կիսում ենք այդ ընտանիքների վիշտը և հայտնում մեր զորակցությունը»,- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում