Սանկտ Պետերբուրգում պայթյուն է որոտացել. զոհվել է ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին
03/04/2023 09:42
Նմանատիպ
Սանկտ Պետերբուրգի Street Food Bar №1 բարում պայթյուն է որոտացել, տուժել է 32 մարդ, նրանցից 10-ի վիճակը գնահատվում է ծանր:
Մեկ մարդ զոհվել է, ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ դա ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին է:
Ըստ տեղեկությունների՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը թաքցված է եղել արձանի մեջ, որը միջոցառման մասնակիցներից մեկը նվիրել է պարոն Տատարսկուն։
Պայթյունի ուժգնությունը կազմել է ավելի քան 200 գ տրոտիլ, ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում