Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին
03/04/2023 10:04

Նմանատիպ
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ կապված Իրանի դեմ ադրբեջանական լրատվամիջոցների վիրավորական գործողությունների հետ։
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Դեսպանատունն իր խիստ բողոքն է արտահայտել ադրբեջանական լրատվամիջոցների գործողությունների առնչությամբ և կոչ արել անհապաղ դադարեցնել դրանք։
Դեսպանատունը նաև զգուշացրել է երկու երկրների հարաբերությունների վրա նման գործողությունների վնասակար ազդեցության մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում