Բ.Սահակյանը ծանոթացել է Թաղավարդ գյուղում կառուցվող ձեթի գործարանի շինարարական աշխատանքներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ եւ ծանոթացել այնտեղ կառուցվող ձեթի գործարանի շինարարական աշխատանքներին, տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարեւոր է համարել այս խոշոր ձեռնարկության կառուցումը` ընդգծելով, որ այն մեծ դերակատարություն կունենա Արցախում գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության զարգացման գործում:

Այնուհետեւ Նախագահն ուղեւորվել է Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղ, որտեղ ծանոթացել է այնտեղ իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին: Բակո Սահակյանը նշել է, որ Խաչմաչի համայնքի ցուցաբերած աշխատաոճն ու կիրառվող շինարարական մոտեցումները բավականին հետաքրքիր են եւ կարող են օգտագործվել նաեւ այլ բնակավայրերում:

Երկրի ղեկավարին ուղեկցում են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում