Երևանը կանցնի ճանապարհների ընթացիկ սպասարկման
03/04/2023 15:18
Նմանատիպ
Երևանը պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պայմանականորեն 3 կամ 5 տարով ունենալու է ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերություն, որը տարին 12 ամիս զբաղվելու է փոսային նորոգմամբ, ճանապարհների ճաքալցմամբ և գծանշումով, ճանապարհային նշանների և անվահրիչների պահպանմամբ ու սպասարկմամբ:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվել է, որ նախագիծը կյանքի կոչելու նպատակով նախորդ տարվանից մեկնարկել է ճանապարհափողոցային ցանցի՝ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների գույքագրումը, որը կավարտվի ընթացիկ ամսում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում