Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Ռումինիա համատեղ թողարկում» թեմային
Նմանատիպ
2023 թվականի ապրիլի 3-ին շրջանառության մեջ են դրվում երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Ռումինիա համատեղ թողարկում» թեմային:
Փոստային նամականիշերից յուրաքանչյուրն ունի 400 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերից մեկի վրա պատկերված է հայկական ծագումով ռումինացի հայտնի բժիշկ, գիտնական, աշխարհում առաջին ծերաբուժության ինստիտուտի հիմնադիր, «Հերովիտալ» առաջին հակատարիքային միջոցի ստեղծող Աննա Ասլանի դիմանկարը, իսկ մյուս նամականիշի վրա պատկերված է Աննա Ասլանի լուսանկարը և բողբոջած ճյուղը՝ նոր կյանքի խորհրդանիշը:
Նամականիշերի վրա նաև պատկերված են Հայաստանի և Ռումինիայի դրոշները, Աննա Ասլանի ստորագրությունը, ինչպես նաև՝ «ԱՆՆԱ ԱՍԼԱՆ», «ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՄԻՆԻԱ» և «1897-1988» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 03 ապրիլի 2023թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի, Միհայիլ Վոմոշեսկուի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 42,0 x 28,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 20 000 հ. x 2
Հետևեք մեզ նաև Telegram-ում