UCOM-ի տեխնիկական աջակցությամբ կայացել է TOON EXPO 2023 ցուցահանդեսը
Նմանատիպ
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ կայացել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդեսը Հայաստանում։
Արդեն երկրորդ տարին է՝ այցելուները հնարավորություն են ստացել ծանոթանալու 100-ից ավելի ընկերությունների առաջարկներին, որոնք ներկայացնում են կառուցապատման, ճարտարապետության ու նախագծման, վերանորոգման, ինտերիեր և էքստերիեր դիզայնի, անվտանգության համակարգերի, արևային էներգիայի մատակարարման և այլ հարակից ոլորտները։ Ցուցահանդեսին մասնակցել են ընկերություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, Պարսկաստանից, Ռուսաստանից և Գերմանիայից։
«Ucom-ի տեխնիկական թիմն ապահովել է անխափան և գերարագ ինտերնետ կապ Wi-Fi ցանցի միջոցով, որից օգտվել են ցուցահանդեսի բազմահազար այցելուներն ու հարյուրից ավելի մասնակիցները», – ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ցուցահանդեսն այս տարի շատ ավելի հագեցած էր, թե՛ մասնակից բիզնեսների մասշտաբներով, և թե՛ այցելությունների ծավալով, ուստի մեզ համար շատ կարևոր էր «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ համագործակցությունը և տեխնիկական հատվածի անխափան իրագործումը «Յուքոմ» ՓԲԸ-ի կողմից», – ասել է Toon Expo 2023 ցուցահանդեսի կազմակերպիչ ընկերության՝ Big Projects-ի հիմնադիր տնօրեն Համլետ Խնկոյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի TOON EXPO 2022-ի ցուցահանդեսի շրջանակներում ամրագրվել է ավելի քան 1000 բնակարան, իսկ երեք օրվա ընթացքում 20 հազար այցելու ծանոթացել է 150-ից ավելի մասնակից բիզնեսների առաջարկներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում