Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
03/04/2023 16:18
![Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով](https://times.am/v3/wp-content/uploads/2023/03/277807771_1401524316960574_1496169422301488242_n-e1680166208657-1024x668.jpeg)
Նմանատիպ
Երևանում ապրիլի 3-ի երեկոյան ժամերին, ապրիլի 5-8-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 4-ին, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Մարզերում ապրիլի 3-ի ցերեկը, ապրիլի 4-ի գիշերը, 5-8-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Ապրիլի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ապրիլի 5-8-ն առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Արցախում ապրիլի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում