Ռազմատեխնիկակակն համագործակցություն Հայաստանի և Ղազախստանի միջև
Նմանատիպ
2012թ. հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, այցի ընթացքում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ: Այցի ծրագրի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարը կայցելի նաև ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարները կստորագրեն Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը:
Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կընդունի նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում