Արցախում ականի պայթյունից քաղաքացիական անձ է տուժել
04/04/2023 13:52
Նմանատիպ
Ապրիլի 2-ին՝ ժամը 15:35-ին Արցախի Հանրապետության ոստիկանության Մարտունու շրջբաժնի Կարմիր Շուկա բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Կարմիր Շուկա վարչական տարածքի անտառային գոտում ական է պայթել՝ վիրավորելով քաղաքացիական անձի: Այս մասին հայտնում է Տեղեկատվական շտաբը:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:10-ի սահմաններում, Կարմիր Շուկայի երեք բնակիչներ շփման գծին մոտ գտնվող նշված տեղամասում ծնեբեկ էին հավաքում, երբ Գ.Բ.-ն (ծնված 1997 թվականին) պայթել է ականի վրա:
Վերջինս տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ ախտորոշվել է ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում