Հնդկաստանը կրճատել է սպառազինությունների ներմուծումը և ավելացրել արտահանումը

Հնդկաստանը կրճատել է սպառազինությունների ներմուծումը և ավելացրել արտահանումը

Հնդկաստանը կրճատել է սպառազինությունների ներմուծումը և վերջին 6 տարվա ընթացքում դրանց արտահանումն ավելացրել ավելի քան 8 անգամ: Նման հայտարարություն է արել երկրի պաշտպանության նախարարությունը:

«Ինքնաբավ Հնդկաստան» նախաձեռնությունն օգնել է երկրին՝ խրախուսելով պաշտպանական սարքավորումների տեղական նախագծումը, մշակումն ու արտադրությունը՝ դրանով իսկ երկարաժամկետ հեռանկարում նվազեցնելով կախվածությունը ներմուծումից: Արտասահմանյան աղբյուրներից պաշտպանական գնումների ծախսերը կրճատվել են՝ 2018-19 թթ.-ի ընդհանուր ծախսերի 46 %-ից 2022 թ.-ի դեկտեմբերին հասնելով 36,7 %-ի», – նշել Է նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Հնդկաստանի պաշտպանական ոլորտում արտահանումը 2016-17 թթ.-ից ի վեր աճել է ավելի քան 8 անգամ: «2016-17 թթ.-ի պաշտպանական արտահանումը կազմել է 15,2 միլիարդ ռուփի (184,7 միլիոն դոլար), որն այսօրվա դրությամբ ավելացել Է՝ հասնելով 138 միլիարդ ռուփիի (1,67 միլիարդ դոլար)», -հաղորդել Է գերատեսչությունը:

«Ինքնաբավ Հնդկաստան» ծրագիրը հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին 2020 թ. մայիսին։ Արշավի նպատակն է Հնդկաստանն ինքնուրույն դարձնել տնտեսության առանցքային ոլորտներում և բարձրացնել երկրի կայունությունն ապագա աշխարհատնտեսական ցնցումների նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում