ԱՄՆ Վիրջինիա նահանգում նշվել է հայկական 20-րդ փառատոնը
05/06/2012 11:23
Նմանատիպ
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում տեղի է ունեցել հայկական 20-րդ փառատոնը:
Փառատոնը կազմակերպվել է Ալեքսանդրիա-Գյումրի քույր քաղաքների հանձնախմբի, «Վարդանի ասպետներ» հ/կ-ի եւ Ալեքսանդրիայի քաղաքապետարանի կողմից` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Բազմահազարանոց միջոցառման ընթացքում հնչել է հայկական երաժշտություն եւ ներկայացվել է հայկական պարարվեստը, ինչպես նաեւ մատուցվել են հայկական ազգային ուտեստներ:
Փառատոնի բացման արարողությանը ներկաներին ողջույնի խոսք են հղել Ալեքսանդրիայի քաղաքապետարանի և ՀՀ դեսպանության ներկայացուցիչները:
Քաղաքապետի կողմից հունիսի 2-ը Ալեքսանդրիայում հռչակվել է Հայաստանի օր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում