Ադրբեջանական հերթական դիվերսիան կանխվել է. թշնամին ունի 5 զոհ և բազմաթիվ վիրավորներ
Նմանատիպ
Ս.թհունիսի 4-ի լույս5-ի գիշերը, ԱՀ ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին անգամ խախտել ՀՀ պետական սահմանը:ՀՀ Տավուշի մարզիՈսկեպարգյուղի մերձակայքում Ադրբեջանիցփորձել էհայկական տարածք ներխուժել15-20հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:
Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվելէ, ևձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է:Ադրբեջանական կողմից, ըստ նախնական տվյալների, կահինգզոհ, բազմաթիվ վիրավորներեր:Դիվերսիոն խմբիմյուսանդամներին հաջողվել է փախչել` իրենց հետ տանելով զոհերի դիակները և վիրավորներին:
Հայկական կողմից զոհերև վիրավորներ չկան:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել էր շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Մարտի ժամանակ զոհվել են երեք հայ զինծառայողներ և վիրավորվել են 6-ը: Թշնամու կողմը երեկ նշում էր, թե իրենք ոչ մի զոհ չունեն և իբր հայկական կողմն է դիվերսիա կազմակերպել:
Նշենք նաև, որ այս օրերին տարածաշրջանային այցով Հայաստանում է գնտվում նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, ով երեկ, իմանալով տեղի ունեցած դեպքի մասին, նշել է. «Ես տխրեցի վերջին զարգացումների հետ կապված: Ուժի կիրառումը չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտության խնդիրը, ուժը պետք է բացառվի…Վաղը չէ մյուս օրը կլինեմ Բաքվում և լուրջ հարցեր ունեմ տալու Ադրբեջանի ղեկավարին: Ես և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատացած ենք, որ ԼՂ հարցի լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով և այդ ուղղությամբ ճանապարհ պետք է գտնվի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում