Իրանի պատգամավորները դատապարտել են Իսրայելում ադրբեջանական դեսպանատան բացումը
05/04/2023 17:04
Նմանատիպ
Իրանի խորհրդարանի շուրջ 210 պատգամավորներ իրենց հայտարարության մեջ դատապարտել են օկուպացված պաղեստինյան տարածքներում Ադրբեջանի դեսպանատան բացումը, ինչպես նաև տարածաշրջանում Ադրբեջանի դեպանորդի նշանակումը՝ կոչ անելով Իրանի ԱԳՆ-ին քայլեր ձեռնարկել այդ կապակցությամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն։
Չորեքշաբթի տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը բացել է իր դեսպանատունն Իսրայելում և իր դեսպանին ներկայացրել կեղծ ռեժիմին՝ կատարելով իսլամական աշխարհի շահերին հակասող անհավանական արարք։
Իրանի օրենսդիրները արաբական եւ իսլամական երկրների կառավարություններին, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և Միջխորհրդարանական միությանը կոչ են արել դատապարտել Ադրբեջանի գործողությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում