Թուրքիայի երկրաշարժի զոհերի թիվը՝ ըստ պաշտոնական հաղորդման

Թուրքիայի երկրաշարժի զոհերի թիվը՝ ըստ պաշտոնական հաղորդման

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 50399-ի։ Այս մասին ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան և նույն օրը երեկոյան Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել, որի հետևանքով, ի թիվս զոհերի, վիրավորվել է 100 հազարից ավելի մարդ, փլուզվել են տասնյակ հազարավոր շինություններ, ամբողջությամբ կամ մասամբ ավերվել են ենթակառուցվածքներ, պատճառվել է միլիարդավոր դոլարների նյութական վնաս։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում