Ավստրիայում տեղի է ունեցել «Բխիյան» լարային քառյակի համերգը
Նմանատիպ
Ավստրիայի Գրաց քաղաքի Վելշե Կիրխեում «Բխիյան» լարային քառյակի կատարմամբ կայացավ «Հայ և ավստրիական երաժշտական արվեստի հանդիպում» խորագրով համերգը, որի կազմակերպիչն էր Գրացի Հայ առաքելական եկեղեցական վարչությունը: Քառյակի անդամներն են` Մարինե Բխիյան (ջութակ), Միխայլո Զախարով (ջութակ), Գայանե Միրզոյան (ալտ), Յուդիթ Պապ (թավջութակ): Կատարվեցին Յոզեֆ Հայդնի և Կոմիտասի ստեղծագործությունները: Քառյակում ընդգրկված երկու հայուհիները Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաներն են, ովքեր հետագայում իրենց կրթությունը շարունակել և կատարելագործել են եվրոպական քաղաքներում` Լոնդոն, Բրյուսել, Լովրան (Խորվաթիա), Գրաց:
Համերգի ավարտին կազմակերպվեց հանգանակություն, որի հասույթը տրամադրվելու է Երևանի Քանաքեռ համայնքում գործող երաժշտական դպրոցին:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ ընդունելություն համերգին ներկա ավստրիացի և հայ հանդիսատեսի համար:
Համերգին ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը և դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը:
Համերգ-միջոցառման նպատակն էր ավստրիացի և հայ ունկնդիրներին ծանոթացնել երկու ազգերի բարձրարժեք երաժշտական արվեստի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում