Կարիմ Բենզեմայի բենեֆիսը Կամպ Նոուում․ Ռեալը ջախջախեց Բարսելոնային

Կարիմ Բենզեմայի բենեֆիսը Կամպ Նոուում․ Ռեալը ջախջախեց Բարսելոնային

Մադրիդի «Ռեալը» դարձավ Իսպանիայի գավաթի եզրափակչի երկրորդ մասնակիցը։

Երեկ երեկոյան մրցաշարի կիսաեզրափակչի պատասխան խաղում մրցեցին «Բարսելոնան» և «Ռեալ» Մադրիդը։

Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր կատալոնացիների՝ 1-0 հաշվով հաղթանակով։

Երկրորդ խաղը, սակայն, ընթացավ Արքայական ակումբի բացահայտ առավելությամբ․ «Սերուցքայիններն» ուղղակի չնկատեցին կատալոնացիներին, իսկ երեկոն դարձավ Ռեալի հարձակվող Կարիմ Բենզեմայի բենեֆիսը։

Մադրիդի Ռեալը 4-0 հաշվով հաղթանակ տարավ տան տերերի նկատմամբ։ Հյուրերի կազմում նախ աչքի ընկավ Վինիսիուսը, ապա իր հաշվին հեթ-տրիկ ձևակերպեց Բենզեման։

Եզրափակչում մադրիդյան գրանդը կհանդիպի «Օսասունայի» հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում