Apple-ի գրեթե բոլոր ծառայություններն անհասանելի կդառնան հին IOS-ով սարքերի համար

Apple-ի գրեթե բոլոր ծառայություններն անհասանելի կդառնան հին IOS-ով սարքերի համար

Apple-ի գրեթե բոլոր ծառայությունները, բացառությամբ iCloud ամպային պահեստի, անհասանելի կդառնան հնացած օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար, այս մասին Twitter-ում հայտնել է ինսայդեր StellaFudge-ը։

«Մայիսի սկզբից Apple-ի ծառայություններին հասանելիությունը, բացառությամբ iCloud-ի, այլևս կդադարեցվի այն սարքերի համար, որոնք աշխատում են iOS 11-11.2.6macOS 10.13-10.13.3watchOS 4-4.2.3tvOS 11-11.2.6-ով։ Ամենայն հավանականությամբ, դուք թարմացման առաջարկով ծանուցում կստանաք»,- գրել է աղբյուրը։

Apple-ի աջակցության կայքը նախկինում տեղեկացրել էր, որ «ծրագրային ապահովման ավելի հին տարբերակներն այլևս չեն աջակցի Apple ծառայություններին, ինչպիսիք են App Store-ը, Siri-ն և Maps»-ը: Համացանցում նաև տեղեկություններ կան, որ iMessage-ը և FaceTime-ը կշարունակեն աշխատել նույնիսկ նման սարքերի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում