ՊԵԿ-ը նախապատրաստվում է Թուրքիայի հետ սահմանի անցակետի գործարկմանը

ՊԵԿ-ը նախապատրաստվում է Թուրքիայի հետ սահմանի անցակետի գործարկմանը

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, որ երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում մաքսային ընթացակարգերը սահուն հունով կիրառվեն:

Այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Երրորդ երկրների քաղաքացիների և  դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ընթացող բանակցությունների մասին գիտեք: Եվ մենք հիմա այլ պետական մարմինների հետ միասին նախապատրաստվում ենք, որ երբ վերջնական որոշումը կայացվի, հնարավորինս արագ սահմանային կետը գործի: Այսինքն՝ իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ մաքսային ընթացակարգերն այդտեղ սահուն հունով կիրառելու համար»,-ասել է Բադասյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում