Բաղդադում նշվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 94-ամյակը
05/06/2012 14:16
Նմանատիպ
Բաղդադի Հայ երիտասարդաց երկսեռ միության ակումբի դահլիճում կազմակերպվել էր մայիսյան հաղթանակներին և Հայաստանի Առաջին Հանրապետության 94-ամյակին նվիրված միջոցառում:
ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ բոլոր ելույթ ունեցողները կարևորեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերի նշանակությունը հայ ժողովրդի համար, նրանց դերը Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և Հայոց պետականության վերածննդի գործում:
Միջոցառման ընթացքում հնչեցին բազմաթիվ հայրենասիրական երգեր, ցուցադրվեց վավերագրական ֆիլմ` 1905-1915թթ. պատմական դեպքերի և Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում