Ադրբեջանը արտաքսում է Իրանի դեսպանատան աշխատակիցներին

Ադրբեջանը արտաքսում է Իրանի դեսպանատան աշխատակիցներին

Այսօր Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է արտգործնախարարություն, որտեղ նրան դժգոհություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի նկատմամբ Թեհրանի սադրիչ գործողությունների կապակցությամբ։

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դեսպանին տեղեկացվել է նաև, որ Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են պերսոնա նոն գրատա (անցանկալի անձինք) դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող և 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիային հակասող գործունեության համար և պետք է լքեն Ադրբեջանի տարածքը 48 ժամվա ընթացքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում