Մինչև 2100թ-ը Եվրամիության բնակչության թիվը կնվազի 27․3 միլիոնով

Մինչև 2100թ-ը Եվրամիության բնակչության թիվը կնվազի 27․3 միլիոնով

Եվրամիությունը ժողովրդագրական մեծ փոփոխությունների եզրին է, քանի որ նոր կանխատեսումները վկայում են դարավերջին բնակչության թվի զգալի կրճատման մասին, հայտնում է Euronews-ը։

Եվրոպական վիճակագրական ծառայության (Եվրոստատ) գնահատմամբ՝ մինչև 2100 թվականը բնակչության թիվը կարող է նվազել 6 տոկոսով կամ 27․3 մլն․ մարդով։

COVID-19-ի համավարակի պատճառով առաջացած երկու տարվա անկումից հետո ԵՄ բնակչությունը սկսեց վերականգնվել 2022 թվականին և այս տարվա սկզբին հասավ 451 միլիոն մարդու: Այս աճը մեծապես պայմանավորված է ուկրաինացի փախստականների զանգվածային ներհոսքով:

Կանխատեսումը կատարվել է մայրցամաքում ծնունդների, մահերի և միգրացիայի վերաբերյալ տվյալների հիման վրա։

2100 թվականին 65 և բարձր տարիքի մարդիկ կկազմեն բնակչության 32 տոկոսը՝ 2022 թվականի 21 տոկոսի դիմաց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում