Ամերիկյան բանկերը մարտին կորցրել են շուրջ 400 միլիարդ դոլարի ավանդներ
Նմանատիպ
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հայտարարել է, որ 2023 թվականի մարտին ամերիկյան բանկերը կորցրել են շուրջ 400 միլիարդ դոլարի ավանդներ:
Այս կորուստներն ԱՄՆ բանկային համակարգում բացասական իմաստով բացառիկ են. բանկային ճգնաժամի հետևանքով սկսված «ավանդային քաոսը» ԱՄՆ պատմության մեջ գրանցել է ամենամեծ ամսական անկումը:
Այս տվյալներն ի ցույց են դնում ԱՄՆ-ում բանկային ճգնաժամի «սրությունը»։
Ավանդատուներն իրենց գումարները սկսեցին «դուրս են բերել» բանկերից այն բանից հետո, երբ ձախողվեց Silicon Valley բանկը։ Սա դարձավ հիմնական պատճառը, որից հետո ԱՄՆ-ում ավանդատուների վստահությունը բանկերի նկատմամբ սկսեց նվազել։
ԱՄՆ-ի պատմության մեջ նման երեք «բանկային» ճգնաժամ է արձանագրվել, երբ հասարակության վստահությունը բանկերի նկատմամբ կտրուկ անկում է ապրում։ Առաջինը 1873-1879 թվականների ընթացքում երկարատև դեպրեսիա ժամանակահատվածում էր, երկրորդը՝ 1893-ի տնտեսական դեպրեսիայի ընթացքում, որը ԱՄՆ-ում սկսվեց 1893-ին և ավարտվեց 1897-ին: Երրորդը «անվստահությունը» սկսվեց 1920 թվականի Մեծ դեպրեսիայի շրջանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում