ՌԴ քաղաքացիները դուրս են բերվել Լեռնային Ղարաբաղի տարածքից
07/04/2023 16:10
Նմանատիպ
Արցախի տարածքից դուրս են բերվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները։ Այս մասին ասվում է ՌԽԿ-ի տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։
Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինվորականներն իրականացրել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տարհանում, որոնք նախկինում այցելել էին Լեռնային Ղարաբաղ։
«Միջոցառման արդյունքներով դուրս է բերվել 63 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։ Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է»,- նշվում է հաղորդագրությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում