Այսօր ԱԺ-ում կայացել է «Ժառանգություն» խմբակցության անդրանիկ նիստը
Նմանատիպ
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդրանիկ նիստը: Օրակարգում էին խմբակցության ղեկավարի ու քարտուղարի ընտրության, ԱԺ մշտական հանձնաժողովներում խմբակցության անդամների ընտրության եւ այլ հարցեր:
Ինչպես հայտնում են «Ժառանգության» լրատվական ծառայությունցի, միաձայն որոշմամբ խմբակցության ղեկավար ընտրվեց Ռուբեն Հակոբյանը, քարտուղար` Զարուհի Փոստանջյանը:
Խմբակցության որոշմամբ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի, ինչպես նաեւ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովներում խմբակցության ներկայացուցիչ ընտրվեց Ռուբեն Հակոբյանը, Պետական-իրավական հարցերի ու Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչը կլինի Զարուհի Փոստանջյանը, Արտաքին հարաբերությունների ու Մարդու իրավունքների պաշտպանության եւ Հանրային հարցերի մշտական հանձնաժողովներում հանրությանը կծառայի Ալեքսանդր Արզումանյանը, Տնտեսական հարցերի եւ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովներում կաշխատի Խաչատուր Քոքոբելյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում