«Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում Հայաստանին ներառելը վրիպակ է եղել․ Պենտագոն․
Նմանատիպ
Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը պատասխանել է «Ամերիկայի Ձայն»-ի՝ Պենտագոնի մամլո հաղորդագրության մեջ «Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում Հայաստանի ընդգրկման վերաբերյալ հարցմանն ու պարզաբանել է, թե ինչու է որոշ ժամանակ անց ՀՀ-ն հեռացվել այդ ցանկից։
«Հայաստանի ընդգրկումը («Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում) պարզապես Պենտագոնի մամլո ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակ էր: Հայկական կողմը երբեք չի մասնակցել «Defender 23» զորավարժություններին և չպետք է ընդգրկվեր մասնակիցների ցանկում»,- նշված է Պենտագոնի պատասխանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պենտագոնի խոսնակն ասել էր, որ մոտ 9000 ամերիկացի զինծառայող կմասնակցի Defender-23 («Պաշտպան 23») զորավարժություններին, որոնք կսկսվեն ապրիլի 22-ին, սակայն այս հայտարարությունից որոշ ժամանակ անց Հայաստանը հեռացվել էր ամերիկյան զորավարժությանը մասնակից երկրների ցանկից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում