Ուկրաինան կվերանա, քանի որ այն ոչ մեկին պետք չէ․ Մեդվեդև

Ուկրաինան կվերանա, քանի որ այն ոչ մեկին պետք չէ․ Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան կվերանա, քանի որ այն որևէ մեկին, այդ թվում նաև ԱՄՆ-ին, Եվրոպային, ՌԴ-ին ու նույնիսկ Ուկրաինայի քաղաքացիներին, պետք չէ։ Ինչպես գրել է Մեդվեդևը «ВКонтакте» սոցցանցի իր էջում, Ուկրաինան, որպես 1991 թվականին ստեղծված պետություն, թյուրիմացություն է, այն Ռուսաստանի մասն է եղել։

Նրա խոսքով՝ դրանք հին ռուսական հողեր են, որոնք պատահաբար «պոկվել են 20-րդ դարում», սակայն այդ տարածքներում միլիոնավոր ռուսներ են ապրում, որոնք տարիներ շարունակ հետապնդվել ու ծաղրի են ենթարկվել Կիևի կողմից։ Ինչպես ընդգծել է քաղաքական գործիչը, հենց այդ մարդկանց է «հատուկ ռազմական գործողության ընթացքում պաշտպանում Ռուսաստանը՝ անխնա վերացնելով թշնամուն»։

ՌԴ ԱԽ փոխնախագահը նշել է, որ «Ռուսաստանի կտորները, որոնք 1991 թվականի սահմաններում անվանվել են Ուկրաինա», ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով ստեղծված թյուրիմացություն է, և այս առումով այն ՌԴ-ին պետք չէ, քանի որ երկիրը պետք է կրկին վերածվի «Մեծ Հզոր Ռուսաստանի»։

Նա նաև հավելել է, որ «նացիստական վերնախավի ղեկավարած Ուկրաինան» պետք չէ անգամ իր իսկ քաղաքացիներին, ինչի պատճառով էլ 45 միլիոն բնակչությունից այնտեղ մնացել է մոտ 20 միլիոնը։

«Հենց սա է պատճառը, որ մնացածներն ուզում են մեկնել ցանկացած տեղ՝ անգամ ատելի Լեհաստան, ԵՄ, ՆԱՏՕ, ցանկանում են նույնիսկ Ամերիկայի 52-րդ նահանգը դառնալ կամ անգամ Անտարկտիդա մեկնել ու միանալ պինգվիններին, միայն թե խաղաղ լինի ու լավ սնվեն»,-գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում