ՀԱԿ-ը ԱԺ-ում ցանկանում է բարձրացնել Ս.Սարգսյանի իմփիչմենթի հարցը
Նմանատիպ
Այսօր «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը գումարել է ԱԺ անցած իր խմբակցության առաջին նիստը:
Այնուհետև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ՀԱԿ–ը հրաժարվելու է ԱԺ մշտական հանձնաժողովներում իրենց հասանելիք փոխնախագահի մի տեղից, սակայն մասնակցելու են հանձնաժողովների բոլոր աշխատանքներին:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Ջհանգիրյանը մասնակցելու է պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստերին, Հրանտ Բագրատյանը՝ տնտեսական, Լյուդմիլա Սարգսյանը՝ սոցիալական, իսկ Արամ Մանուկյանը՝ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովների նիստերին։
Ն. Փաշինյանը նաև նշել է, որ ՀԱԿ-ը ԱԺ-ում բարձրացնելու է Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հարցը, ինչը, նրա խոսքերով, պետք է նախ տեղի ունենա փողոցում, իսկ այնուհետև այդ հարցը պետք է բերվի խորհրդարան և արձանագրվի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում