Սուրբ Զատիկ․ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը

Սուրբ Զատիկ․ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը

Սուրբ Զատիկը մեծ նշանակություն ունի հայ հոգևոր ավանդույթների մեջ: Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ հիմնական տոներից է:

Քանի որ այն շարժական տոն է, ամեն տարի նշվում է տարբեր օրեր: Հայ
առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը գարնանային լիալուսնի առաջին
կիրակի օրը:

Զատիկին նախորդում է Մեծ Պահքը, որի վերջին շաբաթը՝ Ավագ շաբաթը,
ամենախիստն է համարվում։

Ճրագալույցի Ս. Պատարագով ավարտվում է Մեծ պահքը, որից հետո մարդիկ
վառված ճրագներ են տանում տուն՝ ի նշան Քրիստոսի օրհնաբեր լույսի:

Զատիկի շնորհավորանքը հնչում է այսպես․ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ,
որին ի պատասխան ասում են՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Հայերը այս յուրահատուկ տոնը նշում են մեծ ոգևորությամբ և շուքով: Այդ օրը
քրիստոնյա հայերը հավկիթ են ներկում՝ որպես նոր կյանքի և վերածննդի
խորհրդանիշ։ Հավկիթները ներկում են մուգ կարմիր գույնով, ինչը խորհրդանշում
է Քրիստոսի արյունը:

Սուրբ Զատիկի ուտեստներ․ ի՞նչ դնել
սեղանին

Սուրբ Զատիկի սեղանին դնում են չամիչով փլավ, ձուկ, թարմ և տապակած
կանաչեղեն (ավելուկ, սպանաղ, և այլն)։

Հայկական ավանդական չամիչով փլավը պատրաստվում է լավաշով, որը դնում են
կաթսայի հատակին, վրան լցնում խաշած բրինձը և յուղի մեջ տապակած չամիչը,
ինչպես նաև այլ չորացրած մրգեր։  Բրինձը խորհրդանշում է հայ ժողովուդրը, իսկ չամիչը՝ այն առաքյալներն են, որոնք տարածել են քրիստոնեությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում