Գերմանահայ ցեղասպանագետը պարգևատրվել է Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով
Նմանատիպ
Այսօր Սփյուռքի նախարարությունում հյուրընկալվել է գերմանահայ գիտնական, ցեղասպանագետ Միհրան Դաբաղը: 1994թ. գիտնականը Բոխումի Ռուր համալսարանին կից հիմնադրել է «Սփյուռք և Ցեղասպանությունն ուսումնասիրող» ինստիտուտը: Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների:
Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, Մ.Դաբաղը ՀՀ սփյուռքի նախարարությունում հանդես է եկել դասախոսությամբ` մասնավորապես նշելով, որ կարևորը ոչ միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն է, այլ այն, թե դա ինչպես կարվի: Դասախոսության ավարտին Մ.Դաբաղը պատասխանել է ներկաների հարցերին:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Միհրան Դաբաղին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով` Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը ստեղծագործական գործունեությամբ նպաստելու, միջհամայնքային կապերի ամրապնդման, սփյուռքում հայ մշակույթի տարածման, ակնառու նվաճումների և ձեռքբերումների գործում ունեցած զգալի ավանդի, ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում