13.1 C
Yerevan

Ղազախստանի պաշտպանության նախարար. «Ստորագրված համաձայնագիրը կարևոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը»

Նմանատիպ

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ-ի զորավարժությունների բանակցություններին

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում տեղի են ունեցել 2023 թվականին նախատեսված...

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջաին սահմանների անխախտության մասին

Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, Իրանի...

Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա,...

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ՂՀ պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով:

Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Ստորագրման արարողության ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է և առկա են բոլոր նախապայմանները համագործակցության ընդլայնման ու զարգացման համար: Սեյրան Օհանյանն արձանագրել է, որ պաշտպանության ոլորտում Հայաստանը և Ղազախստանը արդյունավետորեն համագործակցում են ինչպես ՀԱՊԿի շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափով` նշելով, որ այդ գործում լուրջ դերակատարություն կարող է ունենալ երկու գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված միջկառավարական համաձայնագիրը:  Սեյրան Օհանյանի խոսքերով՝ այս համաձայնագիրը երկու երկրներին հնարավորություն կտա համագործակցել ռազմակաՆ տեխնիկայի փոխանակման, սպասարկման և նորոգման, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ: Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարն իր հերթին` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ստորագրված համաձայնագիրը կարևոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Ադիլբեկ Ջակսիբեկովը հավելել է, որ երկու երկրների ռազմական համագործակցությունը ներառում է ինչպես ռազմական կրթության ու ուսուցման, այնպես էլ փորձի փոխանակման և ռազմատեխնիկական ոլորտները:

Այցի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել է ինստիտուտի կրթական ծրագրերին և ուսումնական գործընթացին:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ-ի զորավարժությունների բանակցություններին

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում տեղի են ունեցել 2023 թվականին նախատեսված...

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջաին սահմանների անխախտության մասին

Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, Իրանի...

Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա,...