16.1 C
Yerevan

Միացյալ Նահանգները լրտեսել է Զելենսկուն և գաղտնալսել նրա խորհրդակցությունները․ CNN

Նմանատիպ

Իրանը՝ սպառնալիք, Ադրբեջանը՝ «կայունության խարիսխ»․ Հերցոգի մտքերը Բաքվում

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն իր Բաքու կատարած պատմական այցի...

Ռամզան Կադիրովը կոչ է անում Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը ոչ մի տակտիկական,...

Բելգորոդի մարզում բնակիչների տեղակայման կետ է հրետակոծվել. զոհեր և վիրավորներ կան

Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Շեբեկինսկի շրջանի բնակիչների ժամանակավոր...

Միացյալ Նահանգները գաղտնալսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդակցությունները։ Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի՝ տվյալների արտահոսքի հետևանքով համացանցում հայտնված փաստաթղթերին։

«Փաստաթղթերից մեկը բացահայտում է, որ ԱՄՆ-ը լրտեսել է Զելենսկուն», – նշել է հեռուստաալիքը։

Նախագահին մոտ աղբյուրներից մեկը հայտնել է հեռուստաալիքին, որ այս իրավիճակը սպասելի էր և իրեն չի զարմացնում։ Միևնույն ժամանակ նշվում է, որ ուկրաինացի պաշտոնյաները խորապես հիասթափված են արտահոսքի փաստից։

CNN-ի տվյալներով՝ ամերիկյան հետախուզության՝ ռադիոտեխնիկական հետախուզության տվյալների հիման վրա կազմված զեկույցում ասվում է, որ փետրվարի վերջին Զելենսկին առաջարկել է անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ռոստովի մարզում ռուսական զորքերի տեղակայման վայրերին։

Հրապարակման հեղինակները ենթադրում են՝ հենց սա է պատճառը, որ ԱՄՆ-ն չի ցանկանում հեռահար հռթիռային համակարգեր մատակարարել Ուկրաինային՝ մտավախություն ունենալով, որ Կիևը դրանք կօգտագործի ՌԴ-ի տարածքին հարվածներ հասցնելու համար։

Բացի այդ, մտավախություններ կային, որ Չինաստանը կարող է օգտվել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու փաստից՝ ՆԱՏՕ-ին որակելով ագրեսոր և մեծացնելով իր օգնությունը ՌԴ-ին։

spot_imgspot_img