Հրանտ Մելքումյանը հաղթել է շախմատի միջազգային մրցաշարում
10/04/2023 20:02
Նմանատիպ
Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը հաղթող է ճանաչվել Ավստրալիայում անցկացված «2023 O2C Doeberl Cup Premier» միջազգային մրցաշարում։
Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և միանձնյա զբաղեցրել 1-ին հորիզոնականը: Նա կստանա 5000 դոլար պարգևավճար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում