Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն «այնքան էլ հարթ» չեն ընթանում. Ալիև
Նմանատիպ
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն այնքան էլ հարթ չեն ընթանում, սակայն Ադրբեջանի նպատակը Երևանի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Այս մասին, ինչպես հաղորդում է Ինտերֆաքսի ադրբեջանական ծառայությունը, Ղազախստան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ես տեղեկացրել եմ իմ գործընկերոջը (Ղազախստանի նախագահին – խմբ․) բանակցային գործընթացի ներկա կարգավիճակի մասին: Մենք հաստատակամ ենք հարաբերությունների կարգավորման հարցում: Հենց Ադրբեջանն էր առաջարկել սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի ուղղությամբ, որը գործնականում արդեն սկսվել է, բայց չի ընթանում այնքան հարթ, որքան մենք կցանկանայինք»,- ասել է Ալիևը։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ խաղաղության պայմանագրին «այլընտրանք չկա և հարաբերությունները հարևանների միջև պետք է նորմալ լինեն»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում