Արցախի իշխանություններն Ադրբեջանին հանդիպման առաջարկ են փոխանցել
11/04/2023 11:31
Նմանատիպ
Արցախի Հանրապետության իշխանությունները, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին:
Այս մասին նշված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է. որ հանդիպման առաջարկն արվել է հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում