Պաշտոնական Անկարան ՀՀ արտգործնախարարին Թուրքիա է հրավիրել
06/06/2012 13:43
Նմանատիպ
Թուրքիան, որպես Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ներկայիս նախագահող երկիր, հունիսի 26-ին պատրաստվում է Ստամբուլում արտգործնախարարների խորհրդաժողով անցկացնել: Այս մասին հաղորդում է Panorama.am-ը՝ հղում անելով թուրքական «Zaman» օրաթերթին:
Ըստ աղբյուրի` պաշտոնական Անկարան վերոնշյալ խորհրդաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Թերթը նաև հույս է հայտնում, որ հայ նախարարը կընդունի հրավերը՝ ավելացնելով, որ Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին 2009թ. մասնակցել է Երևանում կազմակերպված խորհրդաժողովին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում