Տեղ գյուղի դաշտերում դիրքավորված ադրբեջանցիները կրակ են բացել. Կան զոհեր
Նմանատիպ
Քիչ առաջ թշնամին կրակ է բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքում։ Գյուղի բնակիչների խոսքով՝ կրակել են շուրջ երկու շաբաթ առաջ գյուղի դաշտերում դիրքավորված ադրբեջանցիները։
Տեղի գյուղացիների փոխանցմամբ՝ կան տուժածներ։ Այս պահին կրակոցները լռել են։
Պաշտպանության նախարարությանը հաղորդում է, որ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական Զինված ուժերի զինծառայողների ուղղությամբ:
«Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ», – ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:
Ազգային անվտանգության ծառայությունը մարտի վերջին հայտնել էր, որ հայկական կողմի հաշվարկներով՝ ադրբեջանական կողմը Կոռնիձորի հատվածում սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել առնվազն 5 կետերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում