Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են ավիացիայի ոլորտում համագործակցության հուշագրեր

Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են ավիացիայի ոլորտում համագործակցության հուշագրեր

Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչները ստորագրել են ավիացիայի ոլորտում համագործակցության հուշագրեր։ Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշը։

«Իրանի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով ստորագրվել են երկկողմ հուշագրեր և համաձայնագրեր (օդաչուների) պատրաստման ենթակառուցվածքի և (ինքնաթիռների) վերանորոգման ու տեխնիկական սպասարկման կենտրոնների օգտագործման վերաբերյալ», – ասել է նա:

Մոհամմադի-Բախշը նշել է, որ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիան) «ճանաչել է իրանական ստանդարտներն այս ոլորտում», և ապագայում հնարավոր է ինքնաթիռների վերանորոգման համար երկու երկրների արտադրած ցանկացած պահեստամասի համատեղ օգտագործում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում