Թշնամու սադրիչ գործողությունները վերսկսվել են․ ՊՆ
11/04/2023 18:06
Նմանատիպ
Պաշտպանության նախարարությանը հաղորդում է, որ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական Զինված ուժերի զինծառայողների ուղղությամբ:
Հայկական կողմն ունի առնվազն 3 զոհ և վիրավորներ։ Ադրբեջանական կողմից պաշտոնապես հաղորդվում է 1 զոհի մասին։ Հայկական աղբյուրների համաձայն՝ դրանք 4-ն են։
Ժամը 17:30-ի սահմաններում թշնամու կողմից սադրիչ գործողությունները վերսկսվել են․ նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում