Հ.Քլինթոնն Ադրբեջանում հանդիպել է հանրապետության նախագահին

Նախատեսվածի համաձայն այսօր Ադրբեջանում է գտնվում ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, ով հանդիպել է այդ հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, էներգետիկ ոլորտում համագործակցությանը և ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր:

Տեղեկատվության համաձայն՝ Հ.Քլինթոնն ու Ի.Ալիևը խոսել են նաև արցախյան հակամարտության կարգավորման հարցերից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը տարածաշրջանային այցի շրջանակներում եղել է Հայաստանում և Վրաստանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում