Երեք հայ մարմնամարզիկ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում են
12/04/2023 10:05
Նմանատիպ
Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել առաջնությունում:
Մեր հավաքականի առաջատար, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը բազմամարտում, նժույգ-թափերում և հենացատկի վարժություններում դուրս է եկել եզրափակիչ:
Մեդալների համար օղակների վարժությունում կմրցեն Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը: Հավաքականի անդամներից միայն Գագիկ Խաչիկյանը բազմամարտում չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Եվրոպայի առաջնության եզրափակիչները կկայանան ապրիլի 15-16-ին:
Հայաստանի ընտրանու մարզիչներն են Սոս Սարգսյանը և Հայկ Նազարյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Արթուր Գյուրջինյանը մրցավարների շարքում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում