Երևանի և Բաքվի միջև ուղիղ շփումը դադարեցվել է․ Բայրամով
12/04/2023 13:53
Նմանատիպ
Հայաստանի «ապակառուցողական դիրքորոշման» հետևանքով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ուղիղ շփումները դադարեցվել են։
Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի հետ Բաքվում բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին «վերադարձնել» բանակցային սեղանի շուրջ. Այս ուղղությամբ հետևողական քայլեր են ձեռնարկվում։ Մենք կոչ ենք արել Երևանին վերադառնալ բանակցային սեղան», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում