ԵԱՀԿ նախագահը կժամանի տարածաշրջան. Նա Հայաստանում կլինի հունիսի 11-12-ին
Նմանատիպ
ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ հանդիպելու իշխանական վերնախավին, քաղաքական կուսակցությունների ղեկավարներին: Կողմերը կքննարկեն տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեությանն առնչվեղ հարցեր: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Աղբյուրի համաձայն՝ ԵԱՀԿ նախագահը Երևանում կլինի հունիսի 11-12-ին, այնուհետև հունիսի 12-13-ին կմեկնի Թբիլիսի, իսկ 13-14-ին կլինի Բաքվում:
Տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթացի ապահովումը ԵԱՀԿ-ի իռլանդական նախագահության կարևորագույն առաջնահերթություններից է: Գիլմորը տարածաշրջան այցի ընթացքում կքննարկի ղարաբաղյան ու 2008թ.-ի ռուս-վրացական հակամարտություններին և ԵԱՀԿ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպումների արդյունքները ԵԱՀԿ գործող նախագահը կամփոփի մամուլի ասուլիսների ժամանակ Երևանում, Թբիլիսիում ու Բաքվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում