Ուկրաինայի նախագահին մեղադրում են առնվազն 400 միլիոն դոլարի յուրացման մեջ

Ուկրաինայի նախագահին մեղադրում են առնվազն 400 միլիոն դոլարի յուրացման մեջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա շրջապատը յուրացրել են առնվազն 400.000.000 ԱՄՆ դոլար, որը փոխանցվել է երկիր՝ դիզվառելիքի գնման համար։ Այս մասին հայտնում է ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը:

«Ուկրաինայի նախագահը և նրա շրջապատից շատերը յուրացրել են անասելի մեծ գումար, որ նախատեսված էր դիզվառելիքի դիմաց վճարելու համար: ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության վերլուծաբանների գնահատմամբ՝ անցյալ տարի յուրացված միջոցների չափը կազմել է առնվազն 400 միլիոն դոլար»:

Հերշի աղբյուրների համաձայն՝ Կիևում կոռուպցիան մոտենում է այն մակարդակին, որը նկատվում էր Աֆղանստանի պատերազմի ժամանակ։ Միևնույն ժամանակ, ըստ լրագրողի, չի կարելի ակնկալել պրոֆեսիոնալ աուդիտորների հաշվետվությունների հրապարակում:

Հերշը նշել է նաև, որ 2023 թվականի հունվարին Կիև կատարած այցի ժամանակ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության  տնօրեն Ուիլյամ Բերնսը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին է փոխանցել Ուկրաինայի այն 35 բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակը, որոնց կոռուպցիոն գործունեությունը հայտնի էր ամերիկյան կողմին։

Զելենսկին նրանցից 10-ին հեռացրել է իշխանական համակարգից, սակայն այժմ կոռուպցիոն գործունեության մեջ շրջանառվում է նաև նախագահ Զելենսկիի անունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում