15.1 C
Yerevan

Ադրբեջանական կողմը Տավուշի մարզում կրակել է նաև Կարմիր խաչի ներկայացուցիչների վրա

Նմանատիպ

Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ գցելու Արևմուտքի փորձերը ձախողվելու են. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայաստանցի գործընկեր Արարատ...

Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովը կարևորել է Լաչինի միջանցքի բացումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ...

Կիև․ Խաղաղության պայմանը Ռուսաստանի կապիտուլյացիան կամ զորքերի դուրսբերումն է

Կիևը հերթական անգամ մեկնաբանել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման Չինաստանի...

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի Պետական Համալսարանի դասախոս, արմատներով Ներքին Կարմիրաղբյուր գյուղից Ռուբեն Աբրահամյանն անդրադարձել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին՝ նշելով, որ այնտեղի գյուղերի բնակիչների համար կրակահերթերը սովորական երևույթ են.

«Դա ոչ միայն այսօր կամ երեկ էր, դա 1991 թվականից է: Հենց հիմա էլ են կրակում, սակայն գյուղում երեխաները դպրոցում ավարտական քննություններ են հանձնում»,- նկատել է բանախոսը:

Ռ.Աբրահամյանը նաև տեղեկացրել է, որ երեկ Այգեպար գյուղում ադրբեջանական կողմը կրակ է բացել իրենց կողմից գյուղ եկած «Կարմիր խաչի» ներկայացուցիչների վրա. «Կարմիր Խաչի» կամավորները կիսատ են թողնել իրենց գործն ու հեռացել»:

ԵՊՀ դասախոսը լրագրողներին կոչ է արել այս հարցին նուրբ մոտենալ և հրապարակել միայն ճշտված ինֆորմացիա: Նա նաև շեշտել է, որ գյուղապետի մեկնաբանություններով կամ «Facebook» սոցիալական ցանցի օգտատերերի թողած մեկնաբանությունների հիման վրա կազմված նյութերը միայն վնասում են տեղի իրավիճակին:

«Դուք դա չեք կարող պատկերացնել, հարց կարելի է տալ, թե ինչո՞ւ մինչ օրս ոչ ոք չէր անդրադառնում այս թեմային, և հենց այս օրերին մամուլը հեղեղվեց այս նյութերով: Այս թեման չպետք է մոռացվի, սակայն հարցը բարձրացնելուց պետք է այն անել շատ զգուշությամբ, որպեսզի հակառակ ազդեցությունը չունենա»,- նշել է Ռ.Աբրահամյանը՝ հավելելով, որ Տավուշի մարզում շատ խնդիրներ կան, որոնց պետք է հաճախակի անդրադառնալ:

spot_imgspot_img