354 հազար կորուստ և չավարտվող պատերզմ Ուկրաինայում․ Reuters
![354 հազար կորուստ և չավարտվող պատերզմ Ուկրաինայում․ Reuters](https://times.am/v3/wp-content/uploads/2023/04/2023-03-10T000000Z_1731362646_MT1NURPHO000XJBP8A_RTRMADP_3_CONFLICTS-WAR-PEACE-UKRAINE-scaled-1-1024x569.jpg)
Նմանատիպ
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմական հակամարտության ընթացքում որպես զոհ և վիրավոր կորցրել են ընդհանուր մինչև 354 000 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով համացանց արտահոսած ենթադրյալ ամերիկյան հետախուզական փաստաթղթերը, որոնց իսկությունը չի հաստատվել։
Ըստ փաստաթղթերի՝ Ռուսաստանի ընդհանուր կորուստները կազմում են 189 500-223 000 մարդ, որից 35 500-43 000-ը՝ զոհված, իսկ 154 000-180 000-ը՝ վիրավորված:
«Ուկրաինան կրել է 124 500-131 000 մարդու ընդհանուր կորուստ, այդ թվում՝ 15 500-17 500-ը՝ զոհված գործողությունների ժամանակ և 109 000-113 500-ը՝ վիրավոր»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ հիմնվելով համապատասխան տվյալների վրա:
Այս թվերը մոտ 10 անգամ ավելի մեծ են, քան Մոսկվայի կամ Կիևի կողմից զոհերի և վիրավորների մասին հրապարակված ցանկացած հրապարակային ցուցանիշ:
Նաև, ըստ փաստաթղթերի, հակամարտությունը կարող է վերածվել «ձգձգվող պատերազմի», որը շարունակվի 2023 թվականից հետո էլ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում