Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 15․3 մլն․ խ/մ ջուր
Նմանատիպ
Այս տարվա հունվարից մինչեւ ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 15 միլիոն 325 հազար խորանարդ մետր ջուր։
ՀՀ ՇՄ «հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ 2023 թվականի ապրիլի 12-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 34 սանտիմետր բարձրության վրա, ինչը 13 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Ընդ որում, նույն աղբյուրի տեղեկացմամբ, ապրիլի 3-ից մինչև 12-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սանտիմետրով։ Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ տեղափոխված 15 միլիոն 325 հազար խորանարդ մետր ջրից 7 միլիոն 965 հազար խորանարդ մետրը տեղափոխվել էր այս տարվա հունվարից մինչև ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մնացած 7 միլիոն 360 հազար խորանարդ մետրը՝ ապրիլի 3-ից ապրիլի 12-ի ընթացքում։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում