ԱԱԽ պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան՝ միջազգային համաժողովի
06/06/2012 18:06
Նմանատիպ
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով հունիսի 6-ից 8-ը անվտանգության հարցերի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Ինչպես տեղեկացնում են ԱԱԽ լրատվական ծառայությունից, Սանկտ Պետերբուրգ քաղաքում կազմակերպվելիք համաժողովին կմասնակցեն անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաներ աշխարհի ավելի քան 60 երկրներից:
Համաժողովի ընթացքում Ա.Բաղդասարյանը հանդիպումներ կունենա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, Հնդկաստանի, Լեհաստանի և այլ երկրների իր գործընկերների հետ: Հունիսի 7-ին նախատեսվում է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի ելույթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում