ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 1 մլրդ եվրոյի զինամթերք տրամադրելու նախաձեռնությունը

ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 1 մլրդ եվրոյի զինամթերք տրամադրելու նախաձեռնությունը

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար 1 միլիարդ եվրո հատկացնելու նախաձեռնությանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով խորհրդի կայքում տարածված հայտարարությունը:

«Այս միջոցը ԵՄ-ին թույլ կտա անդամ պետություններին փոխհատուցել 2023 թ.-ի փետրվարի 9-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինային նվիրաբերած զինամթերքի համար՝ առկա պաշարներից կամ առկա պատվերների առաջնահերթությունների փոփոխման հաշվին», – նշված է հայտարարությունում:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ այս որոշմամբ իրագործվում է Խորհրդի կողմից ընդունված պատմական համաձայնագրի առաջին մասը՝ աջակցելու 1 մլրդ եվրոյի հրետանային զինամթերքի անհապաղ մատակարարումը Ուկրաինայի զինված ուժերին:

Աջակցության նախորդ յոթ տրանշների հետ միասին, Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինային ԵՄ ընդհանուր աջակցությունը հասնում է 4,6 միլիարդ եվրոյի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում